Ընդունելության կարգը և ժամանակացույցը

 

 

1. Դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է: Ընդունելությունը դպրոցում, որպես կանոն, կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

2.Երեխային (սովորողին) դպրոց ընդունելու համար ծնողը դպրոց է ներկայացնում.

1) դիմում,

2) 2 լուսանկար,

3) երեխայի ծննդյան վկայականի պատճենը,

4) տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից),

5) դպրոցից դպրոց սովորողի տեղափոխման (ընդունելության) թերթիկը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար),

6) սովորողի անձնական գործը (առաջինից բարձր դասարաններ ընդունվելիս),

7) վկայագիր «կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար,

8) տեղեկանք «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` հակասոցիալական վարք ցուցաբերած երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար: